Բավ է պառակտվել
16-05-2022 16:29

Հայաստանում, հնարավոր է, ընդունվի «Ուսուցչի կարգավիճակի մասին» համալիր օրենքը

Հայաստանում քննարկվում է «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք ընդունելու հնարավորությունն։ Այս մասին երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է նվազել։ Նրա խոսքով, ուսուցչի աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու համար բավարար չէ միայն պատշաճ աշխատավարձի բաղադրիչն, անհրաժեշտ է համալիր փաթեթ, որը կարտացոլի ուսուցչի դիրքը հասարակության մեջ։

Նա ասաց, որ շատ երկրներում կա «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք, որի կանոնակարգերի գրեթե 80%-ը ներառված է Հայաստանում գործող «Հանրակրթության մասին» օրենքում։ Չնայած սրան, ինչպես ընդգծեց փոխնախարարը, պահպանվում է հասարակության մեջ ուսուցչի դերի ամրագրման խնդիրը։

«Մենք քննարկում ենք «Ուսուցչի կարգավիճակի մասին» առանձին օրենք ունենալու հնարավորությունը, որը թույլ կտա միատեղել ուսուցչին առաջարկվող բոլոր հնարավորությունները, աշխատանքի և հանգստի պայմանները, աշխատանքային ժամերը և այլն»,- ասաց նա։

Անդրեասյանն ընդգծեց, որ միայն նման համալիր մոտեցումը հնարավորություն կտա ուսուցչի մասնագիտությունը դարձնել հեղինակավոր։

Փոխնախարարը հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալությանը որ ներկայումս ընթանում են քննարկումներ, դիտարկվում է տարբեր երկրների փորձը։

«Նախնական քննարկումներից հետո կունենանք կոնկրետ նախագիծ, որը կարող ենք ներկայացնել հանրային քննարկման»,- ասաց նա։

Անդրեասյանը նշեց, որ ծրագրի համար կոնկրետ ժամկետներ սահմանված չեն, սակայն նախարարությունը մտադիր է հնարավորինս արագ իրականացնել այդ աշխատանքները։