Բավ է պառակտվել
21-03-2019 18:40

Հայաստանում կարող է կրճատվել զինվորական ծառայության ժամկետը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու հարցը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը։

Այս հայտարարությամբ Տոնոյանը մեկնաբանել է “Բարգավաճ Հայաստան” ընդդիմադիր կուսակցության կողմից ներկայացված նախագիծը, որի համաձայն առաջարկվում է մեկ տարուց պակաս ծառայածներին չուղակել մարտական հերթապահության և երկարաձգել մարտական պատրաստությունը ներկայիս 5 -ից մինչև 12 ամիս։

“Ուսուցման փուլը երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ծրագրի կրկնողություն, ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, թե մարտական խնդիրների կատարման վրա: Ներկայումս պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահություն կատարող զինծառայողների համար կրճատել 24-ամսյա պարտադիր զինծառայության ժամկետը”,-պարզաբանել է նա։

Միաժամանակ, Տոնոյանի խոսքերով, քննարկվում է նաև մարտական հերթապահությունում չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը։

Այս կապակցությամբ նախարարն առաջարկել է չընդունել ընդդիմության ներկայացրած նախագիծը․նրա առաջարկն ընդունվել է կառավարության կողմից։