Բավ է պառակտվել
30-08-2019 14:27

Հայաստանում մտադիր են օպտիմիզացնել կրթական ծրագիրը

2020թ.-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի դպրոցներում դասավանդվող առարկաների նմանատիպ թեմաների համադրությամբ օպտիմիզացման պիլոտային ծրագիրն, ուրբաթ լրագրողների հետ մամլո ասուլիսում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

“Պիլոտային ծրագիրը կգործարկվի Հայաստանի մարզերից մեկում, ենթադրաբար Տավուշում կամ Շիրակում։ Նախաձեռնությունն առաջարկում է կրճատել դպրոցում դասավանդվող առարկաների թիվը։ Միաժամանակ մենք մտադիր ենք համակցել նմանատիպ կամ հարակից թեմաներն ըստ առարկաների։ Առարկաների կրճատումից ստացված ժամերը կօգտագործվեն համակցված թեմաների համար։ Այդպիսով, դասացուցակների ժամերի էական կրճատում չի լինի”,- ասել է նա։
Անապիոսյանի խոսքով՝ մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը նոր կրթական ծրագրի ներդրմամբ փորձագետները մտադրություն ունեն ուսումնասիրել առարկաների, կրթական ծրագրերի, դասերի ծրագրերի կրճատման հնարավորությունն, ինչպես նաև իրականացնել դասատուների վերապատրաստում:
“Մենք մտադիր ենք ներդնել նոր կրթական համակարգը մինչև 2023 թ.-ը: Ամեն ինչ կախված է դասատուների վերապատրաստման ժամկետներից, ինչպես նաև պիլոտային ծրագրի արդյունքներից”, - հայտնել է նա:

Փոխնախարարը նշել է, որ նորարարությունը չի ազդի հաստիքացուցակի վրա, չի լինի նաև ուսուցիչների կազմի կրճատում։
Անափիոսյանը նշել է, որ գործող կրթական համակարգով դպրոց ընդունված աշակերտները կշարունակեն սովորել նույն ծրագրով, բայց բարձր դասարաններ անցնելիս աստիճանաբար կներդրվի նորը։

“Մենք միջանկյալ փուլի հնարավորություն կտանք նոր կրթական ծրագրի անցնելու, որպեսզի չլինի անցած ծրագրի կրկնություն կամ կտրուկ անցումներ”,- պարզաբանել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումը թույլ կտա դպրոցներին ավելի ազատ կառավարել կրթական ծրագրերերը` նոր չափանիշների համապատասխան: Կարևորագույն պայման կմնա միայն գործնական գիտելիքների ավելի լայն կիրառում: