Բավ է պառակտվել
18-11-2021 22:32

Հայաստանում մտադիր են բարձրացնել տաքսի ծառայությունների որակը օդանավակայաններում և նոր պահանջներ ներկայացնել վարորդներին

Ազգային ժողովը հինգշաբթի նիստում քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը:

Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200.000 դրամ:

Կսահմանվեն օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները:

Փոփոխություններով նախատեսվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում կսահմանվի վարչական տույժ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է կարգավորել օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը և զերծ պահել զբոսաշրջիկներին հնարավոր խաբեությունից: