Բավ է պառակտվել
21-01-2020 17:16

Հայաստանում մտադիր են պարզեցնել հանրաքվեներ հրավիրելու գործընթացը

Երեքշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթարցմամբ ընդունել է “Հանրաքվեի մասին” սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով պարզեցվում է հանրաքվեի անցկացման կարգը:

Ըստ նախագծի, առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հանրաքվե նախաձեռնել, հավաքելով 25 հազար ստորագրություն ներկայիս 50 հազարի փոխարեն:

Այս դեպքում նախաձեռնողներին տրվելու է ոչ թե 45 օր ստորագրությունները հավաքելու համար այլ՝ 60, և այդ գործընթացում կարող են ներգրավված լինել ոչ թե 50, այլ 225 կազմակերպիչ:

Միևնույն ժամանակ, նախագծի համահեղինակ, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել և գործարկել էլեկտրոնային ստորագրության մեխանիզմը, ինչը ոչ միայն կդյուրացնի գործընթացը, այլև կդարձնի այն ավելի թափանցիկ: