Բավ է պառակտվել
06-03-2020 14:14

Հայաստանում մտադիր են ձայնա-տեսագրել հարցաքննությունները՝ վկաների վրա ճնշում գործադրելուց խուսափելու նպատակով

Ուրբաթ օրը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու օրինագիծն, ըստ որի առաջարկվում է իրականացնել հարցաքննությունների աուդիո և տեսագրություններ:

“Առաջարկվող կանոնակարգի համաձայն, եթե քննչական միջոցառումների մասնակիցները և քննիչը դեմ չեն, ապա ցուցմունքները, ներառյալ հարց ու պատասխանները, չեն արտացոլվի հարցաքննության սղագրություններում, այսինքն՝ կլինեն բացառապես աուդիո ձայնագրություններ”, - ասել է նախագծի համահեղինակ, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ, սղագրություն այնուամենայնիվ, կկազմվի, որտեղ կնշվի լոկ մասնակիցների մասին տեղեկությունները և այն, որ հարցաքննությունն իրականացվել է ձայնագրման տեսքով:

Միևնույն ժամանակ, պատգամավորը հավելել է, որ փոփոխությունները չեն շոշափում հարցաքննության կարգը։

Նախագծում նշվում է նաև, որ ձայնագրությունները կարվեն միայն հարցաքննության, և ոչ թե դատական նիստի ընթացքում: Նիստի ընթացքում դրանք կարող են հրապարակվել՝ հակասական ցուցմունքներ տալու դեպքում։

Ըստ Բաղդասարյանի, եթե քաղաքացին հրաժարվում է հարցաքննության ձայնա և տեսագրություններից, ապա ամբողջ գործընթացն իրականացվում է “հին ձևով”՝ գրավոր:

Նա պարզաբանել է, որ նման հարցաքննությունների համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ. նապատրաստվեն հատուկ սենյակներ և ձեռք բերվեն անհրաժեշտ սարքավորումներ: Պատգամավորի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը նախաձեռնողներին վստահեցրել է, որ կարող է միջոցներ հատկացնել վերազինման համար:

Առաջարկը հավանության է արժանացել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որի ներկայացուցիչ “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Սերգեյ Աթոյանը նշել է, որ հաճախ տարբեր պատճառներով վկաները կամ տուժածները փոխում են իրենց ցուցմունքները:

“Նման դեպքում, իրենց արդարացնելու համար, նրանք դիմում են Հատուկ քննչական ծառայությանը և պնդում են, որ իրենց ստիպել են անգիր անել (ցուցմունքները՝ խմբ.), կամ քննիչն ինքն է գրել դրանք: Նման իրավիճակները հանդիպում են հաճախակի, և այս փոփոխությունը կբացառի դրանք”, - ասել նա, նշելով, որ միևնույն ժամանակ կնվազեն քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ռիսկերը: