Բավ է պառակտվել
08-12-2018 13:29

Այսօր Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին նախորդող լռության օր է

Դեկտեմբերի 9-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նոխօրեին Հայաստանում շաբաթ օրը լռության օր է:

Համաձայն հանրապետության Ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների և դրան նախորդող օրն արգելվում է քարոզչությունը հանրային ելույթների, հանրային միջոցառումների, ինչպես նաև տպագիր նյութերի, ռադիոընկերությունների և եթերային հեռարձակում (ներառյալ արբանյակային հեռարձակումը) իրականացնող հեռուստաընտրությունների միջոցով: Դա արվում է, որպեսզի ընտրողներին ժամանակ տրվի խորհրդածել իրենց որոշումը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 7-ին ժամը 00։00-ին։ Հատկանշական է, որ ընտրաշարվի շրջանակներում կայացել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բանավեճ ընտրությունների 11 մասնակից քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ, որն ուղիղ եթերով հեռարձակել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։

Արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ապրիլին երկրում սկսված “թավշյա հեղափոխությունն” ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ։

Ապրլի 13-ին հանրապետությունում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստին երկրորդ քվեարկությամբ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետի պաշտոնում:

Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի կողմից Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխման մասին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո Փաշինյանը հոկտեմբերի 16-ից հրաժարական է տվել խորհրդարանը՝ լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

Նոյեմբերի 1-ի հատուկ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չեն ընտրել վարչապետ, և համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծարվել է իրավունքի ուժով։ Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություների օր է նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ը։

Ընտրություններից առաջ Հայաստանի տարածքում ձևավորվել է 13 ընտրատարածք և 2010 ընտրամաս։ Ըստ ոստիկանության վերջնական տվյալների, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2,573,779 մարդ։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 11 քաղաքական կուսակցություն և դաշինք։ Դրանք են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Քաղաքացու որոշում” սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ՀՅԴաշնակցությունը, “Իմ քայլը” դաշինքը, “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը, “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցությունը, “Ազգային առաջընթաց” կուսակցությունը, “Մենք” կուսակցությունների դաշինքը, “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Սասնա ծռեր” համահայկական կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը։

Խորհրդարան անցնելու համար նախատեսվել է շեմ՝ 5% կուսակցությունների և 7%՝ դաշինքների համար: Հայաստանում ընտրողների մասնակցության համար շեմ չկա: Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների արդյունքներով, անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային սահմանափակումներից, խորհրդարան է անցնում առնվազն երեք քաղաքական ուժ։

Ընտրությունների ընթացքին կհետևվի ավելի քան 17 հազար տեղական դիտորդ 22 հասարակական կազմակերպությունից, ինչպես նաև միջազգային դիտորդներ ութ հասարակական կազմակերպությունից՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ ՄԽՎ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպական խորհրդարան, Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA) և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO)։