Բավ է պառակտվել
20-10-2020 23:39

Հայաստանում խայտառակ են որակել Ադրբեջանի ռազմական գործողությունները Ղարաբաղում

Иллюстрация: Турецкий археолог Корай Пехливан Оглу

Ռիա Նովոստի-ն գրում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ երկու կամ երեք «հարվածային բռունցքով» գործողություն սկսելով Լեռնային Ղարաբաղի դեմ, հաջողության չեն հասել և, ըստ ամենայնի, իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել են հարավային ուղղությամբ:

«Երկու-երեք «հարձակողական բռունցք» էր, որոնք կազմված էին 10 հազարից ավելի մեծ զորախմբերից, այսինքն` 15-16, հնարավոր է` 20 հազար մարդ, որոնց թվում էին նաև հատուկ գրոհային ստորաբաժանումների մի քանի հազար զինծառայող: Յուրաքանչյուր բռունցքի մեջ կար ավելի քան 100 տանկ, նույնքան զրահատեխնիկա, 200-300 հրետանային միջոց, այդ թվում տասնյակ ծանր ՀԿՌՀ », - ասել է երեքշաբթի Ա. Հովհաննիսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ այդ «բռունցքները» չեն կարողացել ճեղքել Ղարաբաղի Պաշտպանության բանակի պաշտպանական գծերը, որոշ տարածքներում հայկական ուժերը նահանջել են պաշտպանության երկրորդ գիծ ՝ ավելորդ զոհերից խուսափելու համար: Հովհաննիսյանը նշել է, որ հինգ-յոթ օրվա անհաջող մարտերից հետո, ըստ ամենայնի, Ադրբեջանի զինված ուժերը կենտրոնացրել են իրենց բոլոր ուժերը հարավում և սկսել են գործել դուրս մղման մեթոդով:

«Բայց չնայած տեխնոլոգիական առավելությանը, ահռելի թվային առավելությունը՝ 12 անգամ ճեղքման հատվածներում, նրանց հաջողվեց օրական միջին հաշվով 1-2 կիլոմետր առաջ շարժվել ... Ռազմական արվեստի տեսանկյունից սա խայտառակություն է», - ասել է Հովհաննիսյանը, հավելելով, որ Բաքվին լիարժեք աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի գլխավոր շտաբը՝ կապի կառավարման համակարգով, արբանյակներով, անօդաչու սարքերով և F-16 կործանիչներով: