Բավ է պառակտվել
14-06-2019 20:55

Հայաստանում լուծված չէ աղետի գոտու 557 ընտանիքի բնակարանային խնդիրը

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռևս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարան է ստացել 44 ընտանիք: 2019-ին ծրագրի շրջանակում  հատկացվել է 560 մլն դրամ, և կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծել 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը բնակվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում: 

Միաժամանակ, Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ կիրականացվեն, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն:

Քննարկվել են բնակարային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաև աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները: Վարչապետը ընդգծել է Գյումրին, Վանաձորը և մյուս բակավայրերը տնակներից ազատելու խնդրի կարևորությունն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջ կանգնած է աղետի գոտու խնդրի լուծման հարցը: Միաժամանակ, նա հանձնարարել է Քաղաքաշինության պետական կոմիտեին ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: