Բավ է պառակտվել
22-10-2022 12:55

Գիշերային ցրտահարություններից և ձյունից հետո Հայաստանում մի փոքր կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Իսկ հոկտեմբերի 23-ի ցերեկը և 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիս-արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10, 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 22-ին հնարավոր է անձրև։

Մայրաքաղաքում շաբաթ ցերեկը օդերևութաբանները խոստանում են 11-13 աստիճան տաքություն, իսկ մինչև չորեքշաբթի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան։

Ամենացուրտ եղանակը կլինի կիրակի գիշերը ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ ջերմաստիճանը կհասնի մինչև - 5 աստիճանի։ Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում կլինի մինչև 4 աստիճան ցուրտ, իսկ Կոտայքի լեռներում և Սյունիքի նախալեռներում՝ մինչև 3 աստիճան ցուրտ։