Բավ է պառակտվել
23-12-2021 18:13

Հայաստանում հայտարարվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժիշկ-մասնագետների զորակոչ

Հայաստանում հայտարարվել է ՀՀ ԶՈւ պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետների զորակոչ, հայտնել են կառավարության մամլո ծառայությունից։

«Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի”,- ասվում է որոշման նախագծում։

Նույն հրամանի շրջանակներում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։