Բավ է պառակտվել
16-08-2022 18:54

Հայաստանում սուգ է հայտարարվել ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ին հայտարարվել է սուգ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2889 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 3-ը համարվում է անհետ կորած։ 61 տուժած, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման տարածքը մոտ 1 հա է։