Բավ է պառակտվել
08-09-2021 11:19

Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում հայտարարված են երկար հանգստյան օրեր

Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր։ Սեպտեմբերի 8-ին կայացած նիստի ընթացքում կառավարությունը սեպտեմբերի 20–ի աշխատանքային օրը (երկուշաբթի) տեղափոխեց սեպտեմբերի 25 (շաբաթ)։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, քանի որ սեպտեմբերի 21–ին Հայաստանում նշվում է անկախության օրը, և այն ոչ աշխատանքային է, ավելի նպատակահարմար է տեղափոխել աշխատանքային օրը։ Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր` սեպտեմբերի 18–ից սեպտեմբերի 21–ը ներառյալ։

Նրա խոսքով, որոշման ընդունումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգստի կազմակերպման անհրաժեշտությամբ և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19–րդ հոդվածին համապատասխան։

Սեպտեմբերի 21–ին Հայաստանը կնշի անկախության 30–ամյակը։