Բավ է պառակտվել
07-12-2022 12:19

Հայաստանում ընդունվեց բանակի բարեփոխումների ծրագիրը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով նախատեսվում է, որ զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո շարքայիններն ու սպաները 5 տարի ժամկետով կարող են անցնել պայմանագրային ծառայության։ Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս սահմանվում է 5 մլն դրամի չափով պատվովճար ստանալու իրավունք։

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս պետք է ատեստավորում անցնեն, իսկ դրական գնահատականի դեպքում կստանան համապատասխան հավելավճարներ։

Պայմանագրային ծառայությունից ժամկետից շուտ հրաժարվելու դեպքում զինծառայողը պարտադիր ժամկետային ծառայությունը պարտավոր կլինի ամբողջությամբ շարունակել:

Նախագիծը կփոխարինի «Ես եմ» ծրագրին, որը պայմաններով ներկայումս ծառայություն է անցնում երկու անձ։։ Այդ իսկ պատճառով ներկայացված փաստաթուղթը պարունակում է անցումային դրույթներ, որոնց համաձայն 5 մլն դրամ կտրամադրվի 44-օրյա պատերազմի ժամանակ «Ես եմ» ծրագրի մասնակից ծառայածներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին հիփոթեքային և ուսման վարկերը վճարելու, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության համար։