Բավ է պառակտվել
21-06-2022 11:25

Հայաստանը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս նման մեղադրանքներով։