Բավ է պառակտվել
26-01-2022 16:13

Հայաստանում այսուհետ հասարակական վայրեր այցելելիս բավական է ցուցադրել QR կոդն՝ առանց այն սկանավորելու

Փոփոխություններ են կատարվել Հայաստանում հասարակական վայրեր այցելելիս QR կոդերի ստուգման կարգում, հայտնում է Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Այսուհետ հանրային վայրեր այցելելիս QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա։

Սակայն սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:

Հաղորդվում է նաև, որ Covid-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Հունվարի 22-ից Հայաստանում արգելվել է չպատվաստված կամ բացասական PCR թեստ չունեցող քաղաքացիների այցելությունը հասարակական վայրեր և հանրային միջոցառումներ։ Փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը այս խստացման մեջ նկատել են, մասնավորապես, անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի խախտում։