Բավ է պառակտվել
16-12-2021 17:23

Հայաստանում պաշտոնից ազատվել է կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Ստեփան Գալստյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ստեփան Գալստյանը կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Զինված ուժերի կարիքների համար զենք մատակարարելու գործընթացում առանձնապես խոշոր չափերով չարաշահումների և յուրացումների գործի շրջանակներում, որը քննվում է Հայաստանի ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանը (2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար) և սպառազինության մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ) կալանավորվել են ԱԱԾ-ի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 2,28 մլրդ դրամի (ավելի քան 4,7 մլն դոլար) յուրացման մեղադրանքով։