Բավ է պառակտվել
15-06-2022 12:38

Հայաստանում սպասվում է 37 աստիճան շոգ

Հիդրօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հունիսի 15-16-ին հանրապետության շրջանների մեծ մասում և մայրաքաղաքում, 17-18-ի գիշերը և կոսօրից հետո առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիս 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում չորեքշաբթի ցերեկը կգրանցվի 28-30 աստիճան, իսկ մինչև կիրակի կհասնի 34-36 աստիճան տաքության։
Ամենաշոգ եղանակը կգրանցվի հունիսի 19-ին Արարատի մարզում և Վայոց Ձորի նախալեռներում, որտեղ սնդիկի սյունը կհասնի +31 աստիճանի։