Բավ է պառակտվել
01-06-2022 12:08

Հայաստանում 38 աստիճան շոգ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Այսպես, հունիսի 1-5-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 1-5-ը երեկոյան ժամերին նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Չորեքշաբթի ցերեկը մայրաքաղաքում կլինի 30-32 աստիճան, իսկ մինչև երեքշաբթի ջերմաչափի սնդիկը կբարձրանա մինչև 34-36 աստիճան։

Երեքշաբթի ցերեկը ամենաշոգը կլինի Վայոց ձորի նախալեռներում․ այնտեղ սպասվում է 35-38 աստիճան տաքություն։ Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում այդ օրը կդիտվի մինչև 37, իսկ Արցախում և Արագածոտնի նախալեռներում՝ մինչև 36 աստիճան տաքություն։