Բավ է պառակտվել
25-11-2022 10:58

Հայաստանում սպասվում է թաց ձյուն, մառախուղ և ջերմաստիճանի նվազում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Նոյեմբերի 25-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-ին և 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է պարզ եղանակ։
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-27-ին ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին` մինչև կեսօր, սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:
Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում օդը ջերմաստիճանը կլինի 13-15 աստիճան, հանգստյան օրերին կնվազի մինչև 9-11 աստիճանի, իսկ երկուշաբթի և երեքշաբթի օրը կհաստատվի 10-12 աստիճանի սահմաններում։