Բավ է պառակտվել
18-02-2019 20:29

Հայաստանում սպասվում է մինչև 15 աստիճան ցուրտ

Հայհիդրոմետը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Այսպես, փետրվարի 18-ին, 20-22 սպասվում է արևոտ եղանակ, իսկ փետրվարի 19-ին որոշ շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավ-արևմտյան, ժամում 3-8մ արագությամբ։

Փետրվարի 20-21-ին գիշերային ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

Գիշերներն ամենից ցուրտը կլինի Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում։ Այստեղ սնդիկի սյունը կնվազի մինչև 10-15 աստիճան ցուրտ։

Առաջիկա հինգ օրերին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 6-10 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին կնվազի մինչև 4-6 աստիճան ցուրտ։