Բավ է պառակտվել
02-04-2022 12:54

Հայաստանում 67 տարվա ընթացքում ռեկորդային շոգ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը Հայաստանում։

Այսպես, ապրիլի 2-4-ը և 5-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ արագությամբ, ապրիլի 3-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով։

Երևանում ապրիլի 2-6-ը նույնպես սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վրկ արագությամբ:

Շաբաթ ցերեկը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 23-25 ​​աստիճան։ Այս օրվա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1955 թվականին, երբ Երևանում ջերմաստիճանը եղել է զրոյից բարձր 25,5 աստիճան։

Կիրակի օրը մայրաքաղաքում կլինի մինչև 25-27 աստիճան տաքություն, իսկ չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան։

Ամենաբարձր ջերմաստիճանը կիրակի ցերեկը սպասվում է Սյունիքի հովիտներում, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունը կհասնի զրոյից բարձր 29-34 աստիճանի։ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև Վայոց ձորի նախալեռներում այս օրը կանխատեսվում է 26-30, Արմավիրի մարզում՝ 26-29 աստիճան տաքություն։ Հաջորդ օրերին ջերմաստիճանն ամենուր կնվազի։