Բավ է պառակտվել
28-10-2021 10:29

Հայաստանում սպասվում է ձյուն, օդերևութաբաններն այնուհետև ջերմաստիճանի բարձրացում են խոստանում

Հայաստանի Հիդրոօդերեւութաբանության մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մոտակա մի քանի օրերի եղանակի տեսությունը։
Հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է պարզ եղանակ։ Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերները կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 29-ին, 30-ին սպասվում են տեղումներ։ Հինգշաբթի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կլինի 13-15 աստիճան տաքույթյուն, շաբաթ ջերմաստիճանը կնվազի մինչև 9-11 աստիճան, իսկ երկուշաբթի կբարձրանա մինչև 14-16 աստիճան։