Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Այսպես, հոկտեմբերի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ը կլինի առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-ին անձրևոտ է լինելու։
Մայրաքաղաքում ուրբաթ ցերեկը օդերևութաբանները խոստանում են 11-13 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 13-17 աստիճանի սահմաններում։
Հայաստանում ամենացուրտ եղանակը կլինի շաբաթ և կիրակի գիշերը Շիրակի մարզում․ այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև զրոյից ցածր 5 աստիճան։ Գիշերային ժամերին 2-ից 5 աստիճան ցուրտ է սպասվում նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում և Սյունիքի նախալեռներում։