Բավ է պառակտվել
15-07-2019 14:15

Հայաստանում սպասվում է “օդի հարկի” վերացում և ավիատոմսերի գների նվազում

Հայաստանում կարող է վերացվել “օդի հարկն”, ավիատոմսերի գները կնվազեն, երկուշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին։

2008 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը փոփոխություն է մտցրել “Պետական տուրքի մասին” օրենքում, որի համաձայն 2009 թ. մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձինք, բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակցերը, հաշմանդամները և վետերանները, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Հայաստանի ազգային և Խորհրդային Միության հերոսները ավիատոմսը գնելիս պետք է վճարեն օդի հարկ։

Հարկի գումարը սահմանվել է 10 հազար դրամ (մոտ 20,9 դոլար), որը ներառվում է ավիատոմսի գնի մեջ: 2014 թվականից ի վեր, լոուքոստեր ընկերություններին գրավելու նպատակով հարկը չեղյալ է հայտարարվել Գյումրիի “Շիրակ” օդանավակայանի համար:

«Կարծում եմ, որ հաշվի առնելով ավիատոմսերի բարձր արժեքն, անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել ծառայությունների և հարկերի գները, մասնավորապես՝ հանել օդի հարկը”,- ասել է Ռևազյանը:

Ըստ նրա, այս հարկի ներդրումը սխալ է և խոչընդոտում է նոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա:

Նա նշել է, որ լոուքոստեր ընկերությունների ներգրավման համար արդեն մշակվում են օրենսդրական փոփոխություններ և արտոնություններ, որոնք, մասնավորապես, ենթադրում են “օդի հարկի” վերացում:

Ռևազյանի խոսքերով, ապագայում նախատեսվում է բանակցություններ անցկացնել և ամբողջությամբ վերացնել այդ հարկը: