Բավ է պառակտվել
14-01-2022 11:50

Հայաստանում սպասվում է ձյուն և սաստիկ ցուրտ

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը։

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, իսկ հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Հունվարի 14-ի գիշերը ավտոճանապարհներին կդիտվի մերկասառույց, ինչի կապակցությամբ վարորդներին խորհուրդ է տրվում զգոնություն ցուցաբերել.
Երևանում հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, ուրբաթ օրը թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ շաբաթ գիշերը և առավոտյան ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի 0-2 աստիճան տաքություն, իսկ հաջորդ չորս օրերին՝ 1-3 աստիճան ցուրտ։ Այդ օրերին գիշերային ժամերին սպասվում է 7-11 աստիճան ցուրտ։
Ամենացուրտ եղանակը կլինի երկուշաբթի գիշերը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց ձորի լեռներում. այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև 20-25 աստիճան ցուրտ։ Գեղարքունիքում սպասվում է 20-24 աստիճան, իսկ Լոռիում և Սյունիքի նախալեռներում՝ մինչև 20 աստիճան ցուրտ։