Բավ է պառակտվել
06-04-2022 10:58

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Հայաստանում 2022թ․ հունվար-փետրվարին ամիսներին 2021 թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ ծնելիությունը նվազել է 3,4 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում ծնվել է 5344 երեխա, այն դեպքում երբ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին նորաշինների թիվը կազմել է 5533։ Միաժամանակ, 2020թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 0,9 տոկոս աճ (ծնվել է 5294 երեխա)։

Նշված ժամանակաշրջանում գրանցվել է մահացած ծնվելու 58 դեպք, ինչը 28,4%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի և 18,4%-ով ավելի՝ 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ։

Վիճակագրության համաձայն՝ մինչև մեկ տարեկան հասակում մահացել է 37 նորածին (17,8%-ով պակաս, քան 2021-ին և 19,6%-ով ավելի, քան 2020-ին) և մինչև 4 տարեկան հասակում՝ 44 երեխա (12%-ով պակաս, քան 2021-ին և 2020-ին):

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-փետրվարին հանրապետությունում մահացել է 6030 մարդ, ինչը 11 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակաշրջանի և 18,5 տոկոսով ավելի՝ 2020 թվականի 2 ամսվա ցուցանիշներից։

Այսպիսով, 2021 թվականի 2 ամսվա համեմատ բնակչության բնական աճը նվազել է 6,7 անգամ, իսկ 2020 թվականի 2 ամսվա համեմատ՝ 3,3 անգամ։