Բավ է պառակտվել
09-03-2023 17:47

Հայաստանում նախատեսվում է արգելել մինչև 50 միկրոն հաստության պարկների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի վաճառքը

Հայաստանը նախատեսում է 2024 թվականից արգելել 50 միկրոնից ավելի հաստությամբ պոլիէթիլենային պարկերի, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների վաճառքը։ Համապատասխան օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Այսօր առկա տվյալներով՝ քննարկումների մասնակիցների մոտ 58%-ը կողմ է արտահայտվել խստացմանը, իսկ 42%-ը՝ դեմ։
2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է մինչև 50 միկրոն հաստությամբ պարկերի վաճառքի արգելքը։ Արգելքը խախտելու համար տուգանքը 30.000 դրամ է։ Սակայն օրենքը բավականին կոշտ քննադատության է ենթարկվել՝ դրա անարդյունավետության պատճառով։ Դրա հետ ստիպված է եղել համաձայնել հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ օրենսդրական արգելքը չի տվել ակնկալվող արդյունքները։