Բավ է պառակտվել
30-08-2018 19:53

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներ են նախատեսվում

Հայաստանում կենսաթոշակների տրամադրման ոլորտի բարեփոխումներ են նախատեսվում։ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը ներկայացրել է “Պետական կենսաթոշակների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին“ օրենքի նախագիծը, որն ընդունելու արդյունքում կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել լիազորված անձի միջոցով։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի անկանխիկ վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի։

Օրինագծի համաձայն դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավոր կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։