Բավ է պառակտվել
01-04-2022 12:11

Հայաստանում գրեթե ամառային եղանակին կհետևի ջերմաստիճանի նվազում՝ ընդհուպ մինչև ցրտահարություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, ապրիլի 1-5-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 8-9 աստիճանով։

Երևանում ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վրկ արագությամբ:

Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 21-23 աստճան, կիրակի՝ 25-27, իսկ երեքշաբթի օրը ջերմաստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։

Ամենաբարձր ջերմաստիճանը կիրակի ցերեկը սպասվում է Սյունիքի հովիտներում, որտեղ ջերմաչափի սնդիկը կհասնի զրոյից բարձր 29-34 աստիճանի։ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև Վայոց ձորի նախալեռներում այդ օրը կանխատեսվում է 26-30, Արմավիրի մարզում՝ 26-29 աստիճան տաքություն։

Միաժամանակ երեքշաբթի օրվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի։ Սյունիքի հովիտներում և Արմավիրի մարզում սպասվում է 20-23, Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռներում՝ 22-25 աստիճան տաքություն։ Երեքշաբթի գիշերը Շիրակում հնարավոր է մինչև 4 աստիճան ցուրտ, Արագածոտնի լեռներում՝ մինչև 3, իսկ Կոտայքի և Վայոց ձորի լեռներում ջերմաստիճանը կնվազի մինչև զրոյից ցածր 2 աստիճանի։