Բավ է պառակտվել
11-12-2021 20:05

Հայաստանում կցրտի մինչև -11․․․-14 աստիճան

Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը Հայաստանում։

Դեկտեմբերի 11-15-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է պարզ եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Աառաջիկա հինգ օրերին Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 5-9 աստիճան տաքույթուն, գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև զրոյից ցածր -2․․․-4 աստիճան։

Ամենացածր ջերմաստիճանները սպասվում են կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շիրակի մարզում, որտեղ սպասվում է -15...-20։ Գեղարքունիքում և Արագածոտնի լեռներում սպասվում է 6-11 աստիճան ցուրտ։