Բավ է պառակտվել
12-01-2023 09:50

Հայաստանում եղանակը 8-10 աստիճանով կտաքանա

Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների համաձայն՝ հունվարի 14-16-ը ցերեկը Հայաստանում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։

Արարատյան դաշտավայրում և նախալեռներում օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդամենը 2-4 աստիճանով։ Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մնացած տարածքում այդ օրերին տեղումներ չեն սպասվում։

Երևանում գիշերային ժամերին սպասվում է 6-8 աստիճան ցուրտ։ Մինչև հունվարի 16-ը ցերեկը սպասվում է զրոյից մինչև 4-5 աստիճան տաքություն։