Բավ է պառակտվել
10-03-2023 11:13

Հայաստանում եղանակը կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Մարտի 10-11-ին, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ մարտի 12-ին կանխատեսվում է պարզ եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչև 4-6 մ/վրկ արագությամբ, մարտի 11-14-ին առանձին շրջանններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 12-15 մ/վրկ արագություն:

Ջերմաստիճանի նախորդախ իջեցումից հետո՝ այսօրվանից մինչև շաբաթվա վերջ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում մարտի 13-14-ին հնարավոր է անձրև։ Ուրբաթ կեսօրինմայրաքաղաքում գրանցվի 14-16 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճանի սահմաններում։