Բավ է պառակտվել
14-04-2021 10:17

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան

Հայհիդրոմետը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում և մայրաքաղաքում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան, 5-10 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը չորեքշաբթիից կիրակի աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում չորեքշաբթի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի միչև 16-18, իսկ կիրակի՝ 24-26 աստիճանի։
Ամենաբարձր ջերմաստիճաններն ակնկալվում են Հայստանի Սյունիքի մարզի հովիտներում, որտեղ կիրակի ցերեկը սնդիկի սյունը կհասնի 23-28 աստիճանի։ Նույն օրն Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում ու Արցախում սպասվում է 25-27 աստիճան ջերմություն։