Բավ է պառակտվել
13-06-2022 12:11

Հայաստանում պահանջում են փակել Սորոսի հիմնադրամի գրասենյակը․ հայցադիմում է ներկայացվել դատարան

Հայ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Հայաստանում «կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը» լուծարելու պահանջով: Այս մասին գրել է Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը,, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշել է Աթանեսյանը։

Նա համոզված է, որ հայցադիմումն ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության:

«Բաց հասարակության հիմնադրամը» («Սորոսի հիմնադրամ») Հայաստանում գործում է 1997 թվականից։