Բավ է պառակտվել
02-12-2021 15:18

Հայաստանում առաջարկում են սեպտեմբերի 27-ը հայտարարել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Հայաստանի կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Նշվում է, որ առաջարկն սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը:

Պատերազի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված օտարերկյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ՝ առաջնագծում և թիկունքում, կիրառելով հրթիռահրետանային զենք, ծանր զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և արգելված զենք (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք)։ Հարվածները հասցվել են, ի թիվս այլոց, Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական թիրախներին: Հարվածներ են հասցվել նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական օբյեկտներին։

2020 թվականի նոյեմբերի 9 -ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թ․հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի բարչապեը Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3781 մարդ, անհետ կորած է համարվում 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ; ադրբեջանական գերությունից վերադարձվել է 108 զինծառայող և քաղաքացիական անձ։