Բավ է պառակտվել
27-10-2022 11:05

Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը

Հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» նոր ռազմական ծրագիրը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագիրը թույլ է տալու շարքային և սպայական պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի։ Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական խնդիրների պատճառով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելու դեպքում, նրանք կունենան 5 մլն դրամի չափով պատվովճարի իրավունք։

Պայմանագիր կնքած զինվորականները պետք է նաև ատեստավորում անցնեն, և դրական գնահատականի դեպքում նրանց կտրամադրվեն համապատասխան հավելավճարներ։

Պայմանագրի գործողության ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանգրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու պատադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղակվելու է շարունակելու պարտադիր զինծառայության չծառայած մասը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ եթե ատեստավորումն անցնի պայմանագրային ծառայության առաջին երեք ամիսներին, ապա նախորդ երեք ամիսների աշխատավարձը նույնպես կվճարվի հավելավճարներով։

Նա նշել է, որ սա պրոֆեսիոնալ բանակին անցնելու քայլերից մեկն է։