Բավ է պառակտվել
31-01-2020 15:42

Հայաստանում կանխվել է Իրանից մեծ չափաբաժին ափիոնի մաքսանենգության փորձը

 

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել “ափիոն” տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով:

Դեպքի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է: