Բավ է պառակտվել
15-07-2022 12:13

Հայաստանում կանխվել է 2,5 կգ ափիոնի արտահանման փորձն Ավստրալիա (տեսանյութ)

Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կանխել է 2.5 կիլոգրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա, տեղեկաննում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Օրերս «ՀայՓոստի» փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացու անունից Հայաստանից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում առաքանիում հայտնաբերվել է 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Դրանց ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել ափիոնով, որոնց քաշը կազմել է շուրջ 2,5 կգ։

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր։