Բավ է պառակտվել
11-11-2016 08:31

Տաք եղանակը Հայաստանում դեռ պահպանվում է

Օդի ջերմաստիճանը Հայաստանում շարունակում է բարձրանալ։

Այսպես, ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, նոյեմբերի 10–11–ին հանրապետությունում կտաքանա 1-2 աստիճանով, իսկ հաջորդ երեք օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ամենից տաք կլինի Սյունիքի հովիտներում, որտեղ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 25 աստիճան տաքություն, և Տավուշի մարզում, որտեղ սպասվում է մինչև 24 աստիճան տաքություն։

Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը ցույց կտա 18-19 աստիճան տաքություն։

Միաժամանակ, նոյեմբերի 11-15–ին ամբողջ հանրապետությունում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։