Բավ է պառակտվել
05-12-2022 17:35

Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել

Հայաստանում 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ծնելիության մակարդակը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,4 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 22906 երեխա, մինչդեռ 2021 թվականի տաս ամիսներին՝ 30320։

Միևնույն ժամանակ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0,7% նվազում (ծնվել է 30147 երեխա)։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 369 դեպք, ինչը 13,2%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի և 2,48%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում մահացել է 22579 մարդ, ինչը 15,9%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 12,8%-ով պակաս 2020 թվականի տաս ամսվա ցուցանիշից։