Բավ է պառակտվել
22-09-2021 12:11

Հայաստանում կանցկացվեն «Գրոմ-2021» ՀԱՊԿ զորավարժություններ

Սեպտեմբերի 24-28-ին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՕԱՀՈւ ՀՆՈւԿ) կազմի մեջ մտնող հակաթմրանյութային ծառայությունների, ներքին գործերի և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զորավարժությունը կանցկացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման 2021թ. պլանին համապատասխան։

Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության միավորված խմբերը կփորձարկեն ուսումնամարզական և կիրառական առաջադրանքներ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում։

Միաժամանակ տեղի կունենա հրամանտարաշտաբային մարզում ՀԱՊԿ ՕԱՀՈւ ՀՆՈւԿ Օպերատիվ շտաբի օպերատիվ կազմի հետ՝ հատուկ գործողության անցկացման պլանավոման և անցկացման ուղղությամբ։

Ուսումնական առաջադրանքների լուծման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերի ծառայողները Հայաստանի Զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կփոխգործակցեն, ձեռք կբերեն փորձ և հատուկ գործողությանը մասնակցելու հմտություններ մարտականին առավելագույն մոտեցված պայմաններում։
Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից տակտիկական հրաձգության մրցումներ, կիրականացվեն գործողություններ հատուկ նշանակության ուժերի միավորված օպերատիվ-մարտական խմբերի գործողություններ ըստ նշանակության խնդիրներ լուծելու համար։