Բավ է պառակտվել
04-04-2022 12:12

Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, ապրիլի 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին և 8-ին ցերեկային ժամերին հնարավոր են տեղումներ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 3-6-ը և 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը երկուշաբթի օրվանից կսկսի աստիճանաբար նվազել։

Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին կանձրևի։ Ապրիլի 3-6-ը և 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 21-23 աստճան, կիրակի՝ 25-27, իսկ երեքշաբթի օրը ջերմաստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։

Երկուշաբթի մայրաքաղաքում կլինի 23-25 աստիճան տաքություն, մինչ ուրբաթ սնդիկի սյունը կիջնի մինչև 15-17 աստիճան։