Բավ է պառակտվել
22-08-2022 10:49

Հայաստանում ամպրոպաբեր անձրևներ կտեղան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, իսկ օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավաևւելյան` 2-5 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում այս շաբաթ տեղումներ չեն լինի։ Երկուշաբթի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 34-36, իսկ հաջորդ չորս օրը՝ 34-37 աստիճան։