Բավ է պառակտվել
30-11-2018 18:17

Հայաստանում ապրում է ավելի քան 700 հազար աղքատ, նշվել են երկրի ամենաաղքատ շրջանները

Հայասատանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է “Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը” զեկույցը, համաձայն որի 2017թ Հայաստանում աղքատությունը նվազել է 3,7 տոկոսային կետով և հասել 25,7%-ի։

ԱՎԿ տվյալներով, 2017թ աղքատության մակարդակը 2008թ․ցուցանիշների համեմատ առաջին անգամ նվազել է 1,9 տոկոսային կետով (27,6%)։

“2008-20017թթ Հայաստանում աղքատության մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված է 2017թ․ Հայաստանում տնտեսական աճով։ 2017թ Հայաստանի տնտեսությունն աճել է 7,5%-ով։ ․Դա եղել է ամենաբարձր աճը 2008թ ֆինանսական ճգնաժամից հետո։ 2018 թվականի համեմատությամբ 2017թ․միջին ամսական իրական սպառումն աճել է 10,2%-ով”, - ասվել է զեկույցում։

Ըստ վիճակագրության, աղքատության մակարդակը Երևանում կազմել է 22,4%, ինչը 2,5 տոկոսային կետով ցածր է 2016 թվականի ցուցանիշից, սակայն 2,3 տոկոսային կետով բարձր է 2008թ․ ցուցանիշից։

Ըստ վարչական բաժանման Հայաստանն ունի 10 մարզ և մայրաքաղաքը։

Ողջ հանրապետության ցուցանիշի համեմատ աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 44,3%։ Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել նաև Կոտայքի (31,1%), Լոռու (39,7%), Տավուշի (27,8%) և Արմավիրի (26,2%) մարզերում։

Աղքատության ամենցածր մակարդակը գրանցվել է Վայոց Ձորի (16,9%) և Արագածոտնի մարզերում (17,6%)։

Սյունիքի մարզում աղքատության մակարդակը կազմել է 18,5%, Գեղարքունիքի մարզում՝ 20,5% , իսկ Արարատի մարզում՝ 21,7%։

Համաձայն ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, երկրի մշտական բնակչության շրջանում աղքատների թիվը 2017թ կազմել է 766 հազար մարդ, շատ կամ չափավոր աղքատների թիվը՝ 316 հազար մարդ, որից ծայրահեղ աղքատ է 42 հազարը։ 2017թ․վերջի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 986.1 հազար մարդ։