Բավ է պառակտվել
14-11-2019 16:05

Հայաստանում բացահայտել են իտալացիների կողմից տասնյակ երեխաների ապօրինի որդեգրման սխեմա

Օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման հարցն ազգային անվտանգության ծառայության և այլ պատասխանատու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում է, հայտարարել է լրագրողներին հինգշաբթի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հինգշաբթի ԱԱԾ-ն ներկայացրել է երեխաների ապօրինի որդեգրման հանցավոր սխեմայի մանրամասները, որում ներգրավված անձինք համոզել են հղիներին հրաժարվել երեխայից և փոխանցել են վերջիներիս օտարերկրյա որդեգրման։

“ԱԱԾ–ի հաղորդագրությանը որևէ բան չեմ կարող ավելացնել։ Ընդգծեմ, որ այս և նմանատիպ խնդիրները ԱԱԾ և այլ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Դրանք, իսկապես, լուրջ սպառնալիք են երեխաների անվտանգության համար”,- ասել է Գրիգորյանը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի 2 քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 30-ից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: