Բավ է պառակտվել
07-02-2022 16:28

Հայաստանում քննում են Ծաղկաձորում 11-ամյա տղայի մահվան հանգամանքները

Հայաստանի ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտե մամլո ծառայությունը, տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: