Բավ է պառակտվել
20-01-2023 21:19

Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն կմշակվի

Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց դեմ պայքարի և առկա խնդիրների վերաբերյալ խորհրդակցությանը վարչապետը կարևորել է այս ոլորտում ռազմավարության մշակումը։

Կառավարության ղեկավարը հանձնարարել սկսել այդ ուղղությամբ աշխատանքները:

Կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում վարչապետին ներկայացվել են վերոնշյալ թեմայի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որում անդրադարձ է արվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակին, դրանց տարածվածությանը, դեպքերի հայտնաբերելիությանը, բացահայտման վիճակագրությանը և այլն: Քննարկվել են պետական քաղաքականության շրջանակում իրականացվող վերահսկողական միջոցառումներն ու քայլերը:

Երեկ վարչապետի մասնակցությամբ Ոստիկանության գործունեության տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարվել է, որ 2022 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով։

Նշվել է նաև, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի և Վեդու ԲԿ-ները, Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք
Հայաստանում կանխվել է մեծ չափաբաժնով թմրանյութերի մաքսանենգ ներկրման մի քանի փորձ
Հայաստանում կմշակվի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծ
“Հուսով եմ, կոռուպսիայի դեմ պայքարի արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը”․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ն կտրամադրի Հայաստանին 1,1մլն․դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար