Բավ է պառակտվել
29-09-2021 10:06

Հայաստանում կտրուկ կցրտի, անձրև է սպասվում

Հայհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը Հայաստանում։

Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 2-3-ին առանձին շրջաններում, իսկ հոկտեմբերի 1-ին հանրապետության գրեթե բոլոր շրջաններում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան, 5-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկը կտատանվի 21-23 աստիճանի սահմաններում, ուրբաթ և շաբաթ՝ կնվազի մինչև 14-16 աստիճան, իսկ կիրակի սնդիկի սյունը մի փոքր կբարձրանա, հասնելով 18-20 աստիճանի