Բավ է պառակտվել
15-03-2023 10:04

Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Մարտի 15-ին, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ին և 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին և 19-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում չորեքշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 21-23 աստիճանի, հինգշաբթի կտրուկ կնվազի մինչև 13-15, իսկ առաջիկա երեք օրերին կտատանվի 14-20 աստիճանի սահմաններում։

Ինտենսիվ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև 25 սառնամանիք Հայաստանում
Հայաստանցիներին սպասում է անձրևոտ շաբաթ և ջերմաստիճանի նվազում 7-10 աստճանով
Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում են ցրտահարություններ
Հայաստանում գրեթե ամառային եղանակին կհետևի ջերմաստիճանի նվազում՝ ընդհուպ մինչև ցրտահարություն
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև և ամպրոպ